«Հայրենիք» կուսակցությունը ակտիվացրել է աշխատ...

Ըստ «Politik.am» կայքին հասած տեղեկությունների՝ Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը լայն թափով ընդլայնում է իր գործունեության մասշտաբն ու աշխարհագրությունը։ Կուսակցությունը վերջին շրջանում հատկապես ակտիվացրել է աշխատանքները կին քաղաքական գործիչների և ընտրողների հետ։

Մեր լրագրողը անցյալ շաբաթ՝ ապրիլի 7-ին ֆիքսել է, որ վերջին օրերին «Հայրենիքի» կենտրոնական գրասենյակում պարբերաբար հավաքվում են բազմաթիվ կանայք և հավանաբար քաղաքական քննարկումներ անցկացնում։

Մյուս կողմից, ըստ «Ֆեսյբուք» սոցիալական ցանցում տարածված լուսանկարների և տեղեկատվության՝ «Հայրենիքը» թերևս միակ կուսակցությունն էր, որ ապրիլի 7-ի առիթն օգտագործել է ոչ միայն կանանց նվիրված տոնական միջոցառումներ անցկացնելով, այլ նաև կուսակցության բոլոր մարզային կառույցներում կազմակերպել է Հայաստանում կանանց խնդիրներին առնչվող բազմամարդ քննարկումներ։ Ընդ որում, դրանց մասնակցել են ոչ միայն կին կուսակցականներն ու քաղաքական ուժի համակիրները, այլ նաև դրսից հյուրեր։

Հիշեցնենք, որ ըստ «Հայրենիքի» ֆեյսբուքյան էջով տարածված տեսանյութի՝ մարտի 22-ին էլ կուսակցության կենտրոնական գրասենյակում կանանց մասնակցությամբ տեղի էր ունեցել բազմամարդ միջոցառում, որի ընթացքում անցկացվել էր մեդիագրագիտության դասընթաց, ինչպես նաև քննարկվել էին Երևանում և մարզերում կանանց հիմնախնդիրները։