Հայկ Մարությանն ինքնամեկուսացված է. նա ակտիվ...

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ինքնամեկուսացված է, նա ակտիվ շփում է ունեցել վարակակրի հետ, որը քաղաքապետարանի աշխատակից է։ Այս մասին հայտնել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Քաղաքապետ Հայկ Մարությանի մոտ կորոնավիրուս հաստատված չէ, նա ունեցել է ակտիվ շփում վարակակրի հետ եւ հիմա ինքնամեկուսացված է։ Թեստ հանձնել է նախորդ շաբաթ, բայց նախքան այդ վարակակրի հետ շփումը եւ պատասխանը բացասական է եղել, բայց շփումից հետո բժիշկների ցուցումով ինքնամեկուսացման անհրաժեշտություն է առաջացել»,– ասել է նա։