Հայաստանը վերադառնո՞ւմ է Վիեննայի և Սանկտ-Պետ...

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօրվա Կառավարության նիստում ԼՂ հակամարտության կարգավորման մասին վարչապետի հնչեցրած մտքերին։

Նա մասնավորապես գրել է․ «Ճիշտ հասկացա՞ որ Հայաստանը վերադառնում է Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններին և Արցախի հետ ռազմաքաղաքական մեծ և համապարփակ համաձայնագրի կնքման օրակարգին:

Եթե այո, ապա ինչու՞ ուղիղ չի ասվում այդ մասին և ինչու՞ հստակ չի դրվում Արցախը Հայաստանի կողմից ճանաչելու գործընթաց սկսելու շուրջ ներքին և արտաքին քաղաքական քննարկումներ սկսելու հարցը:

Փաստորեն սեփական նոր կետը լավ մոռացված ու մերժված հին կետն էր:

Լավ է ուշ, քան երբեք . . . »: