Հայաստանում զարգանում է հեծանվային զբոսաշրջու...

Հայաստանում ԵՄ աջակցությամբ զարգանում է հեծանվային զբոսաշրջությունը. զբոսաշրջիկների համար հեռավոր Խնձորուտ համայնք այցելելն ավելի հեշտ է դարձել շնորհիվ կառուցված արշավուղու և ճանապարհային տեղեկատվական ցուցանակների։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և Վորլդ Վիժն Հայաստանի ջանքերով նոր հեծանվուղին արդեն իրականություն է և մեծապես նպաստում է ներգնա զբոսաշրջության զարգացմանը։ Հիմնադրամի տեսանկյունից հատկապես կարևոր է նախագծի բնապահպանական մասը, որը գրավականն է նաև անվնաս զբոսաշրջության զարգացման։

Արշավուղին կառուցվել և ցուցանակները տեղադրվել են «ԵՄ զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» նախագծի շրջանակում։

Կենսաբազմազանությամբ հարուստ հեռավոր համայնքներում բնության համար անվնաս էկո-զբոսաշրջության զարգացման շրջանակներում FPWC համագործակցել է «Վելո Քլաբ» երիտասարդական ՀԿ-ի հետ: Համագործակցությունն, անխոս, ստացված է։ «Վելո Քլաբ» ՀԿ-ը խթանում է երիտասարդության ներգրավումը գյուղական զարգացման ծրագրերում որպես կարևոր բաղադրիչ ներառելով առողջ ապրելակերպն ու ածխածնային հետքի կրճատումը։