Վերսկսվել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթների Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նիստը։ Նիստում վարկանիշային քվեարկությամբ կկատարվի
մրցույթում հաղթող մասնակիցների ընտրությունը։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նշեց, որ հայտարարվել էր 6 սլոթ հանրապետական ծածկույթի համար և 9 սլոթ՝ մայրաքաղաքային ծածկույթի համար: Սակայն դեկտեմբերին ՌԴ-ի հետ միջկառավարական պայմանագիր կնքվեց, որի համաձայն՝ ռուսական մեկ հեռուստաալիք հանրապետական ծածկույթ է ստանալու՝ առանց լիցենզիայի և ռուսական երկու ալիք ստանալու է մայրաքաղաքային ծածկույթի արտոնագիր՝ դարձյալ առանց լիցենզիայի:
«Դա նշանակում է, որ հանրապետական սլոթերի քանակը պակասում է մեկով, մայրաքաղաքայինը՝ 9-ից իջնում է 7-ի», - ասաց Հակոբյանը: