Հայաստանի լինելն ու չլինելը․ Նիկոլն ու Թուրքի...

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Բաղրամյան պողոտայում վճռվում է Հայաստանի ապագան։ Կլինի՞ այն, թե՞ չի լինի։ Եթե լինի, ապա ինչպիսի՞ն կլինի։

Հայ–ադրբեջանական, հայ–թուրքական հակամարտությունը, ռուս–թուրքական մրցակցությունը Արցախի խրամատներից տեղափոխվել է Երևանի կենտրոն։

Թուրքիան բացահայտորեն պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը և պահանջում Հայաստանի զինված ուժերի հրամկազմի հրաժարականը։

Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձի վրա թուրքերը շատ մեծ խաղադրույք են կատարել, քանզի նման նվեր 1.000 և նույնիսկ 10.000 տարին մեկ կարող է բաժին հասնել որևէ թշնամական երկրի, երբ հակառակ կողմի ղեկավարն ամբողջությամբ պաշտպանում է քո շահերն ու աշխատում սեփական երկրի շահերի դեմ։

Հիմա դիմակները դեն են նետված։ Ամեն ինչ բացահայտ է։ Վճռորոշ խոսքն այս կռվի մեջ պատկանում է ՀՀ քաղաքացիներին։ Դեռ պատկանում է։ Ու որպեսզի ՀՀ քաղաքացին չզրկվի խոսքից, պետք է քաղաքական պայքարի ժամանակ բացակա չստանա»։