Հայ-ռուսական հարաբերությունները, Շուշիի ազատա...

Վաղը՝ մայիսի 8-ին, Շուշիի ազատագրման օրն է, կարելի է ասել Հայաստանի նորագույն պատմության մեծագույն հաղթանակներից մեկի տոնը։ Վաղը նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության օրն է։ Զուգադիպություն է արդյոք․ դժվար թե։ Ամեն դեպքում հետաքրքիր սիմվոլիկա ունի իր մեջ։

Շուշիի ազատագրման օրը կայանալու է Շուշիի ազատագրման գործում առանցքային եւ անուրանալի դերակատարություն ունեցած անձի դատավարություն։ Լևոն Քոչարյանը արդեն տեղեկացրել է, որ նախագահ Քոչարյանը մասնակցելու է դատական նիստին։

Հետաքրքիր է, թե վաղը ինչ որոշում է կայացնելու դատավոր Աննա Դանիբեկյանը։ Վաղվա կայացնելիք որոշումից օրինակ կախված է այն, թե Հայաստանի գործող իշխանությունները ինչքանով անելանելի վիճակում են հայտնվել Լավրովի հայտնի հայտարարությունից ու մաքսանենգ ծխախոտի խմբաքանակի ձերբակալումից հետո։

Այսինքն, թե Ռուսաստանը որքան ուժգնությամբ է սկսել ճիպոտ գործադրել թրաշամանուկների իշխանությունների հանդեպ։ Որեւէ մեկին հասկանալի է չէ, որ նախագահ Քոչարյանի անազատության մեջ գտնվելը եւ այդ ֆոնի վրա ռուսական կոշտ քայլերը սկսած գազի գնից մինչեւ Ղարաբաղյան փուլային կարգավորման մասին բանակցություններ, Փաշինյանի պաշտոնական այցի օդում ճոճանք կամ մաքսանենգ ծխախոտի խմբաքանակի ձերբակալում, որոշակիորեն կապված են մեկմեկու հետ, ավելի պարզ ասած՝ Կրեմլից հստակ ազդակներ են հղում, որ իրենք խնդիր ունեն եւ այդ խնդրի կարգավորումը Փաշինյանից է կախված, հակառակ պարագայում, գրեթե բոլոր հաղթաթղթերն իր ձեռքում ունեցող Կրեմլի համար մեծ դժվարություն չէ, քայլ առ քայլ սեղմել օղակը Փաշինյանի կաբինետի շուրջ, հատկապես, որ արդեն կարծես թե լրիվ զատորոշված է, որ ժողովրդի հանդեպ Կրեմլի վերաբերմունքն այլ է, Փաշինյանի եւ նրա մանկուրտների թիմի հանդեպ՝ այլ։

Եթե Փաշինյանն ունենա կամք, կարող է իր «սրտի դատավորի» միջոցով իր շուրջ սեղմվող օղակը փոքր ինչ թուլացնել, կամ էլ՝ ավելի սեղմել։ Եվ բացի այդ, վաղը դատավորի որոշումը կարող է նաեւ իր մեջ այլ ուղերձ էլ պարունակել, ասենք՝ վիրավորանք՝ հասցեագրված Արցախի ազատամարտի հիշատակին առհասարակ, ինչը չափազանց ծանր գին կարող է հետագայում ունենալ օրվա իշխանությունների համար։