Հայ-ադրբեջանական սահմանի հետ կապված որևէ խնդի...

Սահմանապահ զորքերի ժամանակավոր տեղակայման գործընթացը որոշ չափով ավարտվել է, մենք հաջորդ փուլում արդեն անցնելու ենք բովանդակային բանակցությունների սահմանազատման ու սահմանագծման ուղղությամբ:

Այդ ուղղությամբ կառավարությունը շահագրգիռ գերատեսչությունների հետ նախնական քննարկումներ է իրականացրել, մեր դիրքորոշումները հստակեցվել են: Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց Տիգրան Ավինյանը:

Ավինյանը հայտնեց, որ վերջնական լուծումները գտնելը բավականին երկարատև պրոցես է լինելու. «Անվտանգային միջավայրը ևս մեկ անգամ կվերագնահատվի: Բայց այս փուլում ուզում եմ վստահեցնել, որ Սյունիքում ու առհասարակ հայ-ադրբեջանական սահմանի հետ կապված որևէ խնդիր չենք ունեցել։ Միջադեպ չենք ունեցել, հուսով եմ, որ ապագայում չենք ունենա»։