Հարգելի հումորով ՀՔԾ քննիչ կասեք ի՞նչ տվյալնե...

Այն որ ՀՔԾ-ը իրավապահ մարմինների մեջ հակաիրավականության ու գրագիտության իսպառ բացակայության խորհրդանիշն է, գիտեինք, բայց այսօրվա գրածը անգամ իրենց համար խայտառակություն է։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Նա գրել է. «Թե բա՝ Ա.Սիմոնյանը հոգեկան խիստ հուզմունքի վիճակի մեջ է գտնվել հարվածելիս, որի վերաբերյալ փաստական տվյալներ են ձեռք բերվել։ Ինձ մի հարց է հետաքրքրում.

Հարգելի հումորով ՀՔԾ քննիչ ու փաստաբան կասեք ի՞նչ տվյալներով է պարզվել հոգեկան խիստ հուզմունքի փաստը։ Մասնավորապես ի՞նչ ֆիզիոլոգիական փոփոխություններ եւ առանձնահատկություններ են ի հայտ եկել քաղաքացի Սիմոնյանի մոտ»։