Հարբած վարորդը Բեռլինում վրաերթի է ենթարկել վ...

Հարբած վարորդը Բեռլինում վրաերթի է ենթարկել վեց մարդու։ Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն։ Տուժածներից երեքի վիճակը ծանր է։ Ըստ գերմանական ոստիկանության տվյալների, ավտոպատահարի հեղինակ վարորդի արյան մեջ ալկոհոլի պարունակությունը եղել է 0,7 պրոմիլ, այն դեպքում, երբ թույլատրելի մակարդակը 05 պրոմիլն է։ Հայտնի է, որ վարորդը 24 տարեկան է, իսկ մեքենան, որի ղեկին նա եղել է՝ Mercedes մակնիշի է, էստոնական համարանիշներով։