Համացանցում է հայտնվել սկանդալային «Մել» ֆիլմ...

Համացանցում հայտնվել է աղմկահարույց «Մել» ֆիլմի թրեյլերը: Տեսանյութը հրապարակել է Socialmedia.am-ը:

Ֆիլմի ռեժիսորն է Իննա Սահակյանը, ֆիլմը բաղկացած է 28 րոպեից:

Հիշեցնենք` օրերս հայտնի դարձավ, որ ծանրամարտիկ Մելինե (Մել) Դալուզյանի մասին ֆիլմ է նկարահանվելու։ Ֆիլմի առանցքային թեման սիրող զույգի պատմություն է՝ սեռային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու նրանց պայքարը, միասին անցած ճանապարհը:

Նշենք, որ ֆիլմի նկարահանման համար հատկացվել է 20 միլիոն դրամ: