Գրիգորի Մուրադյանը դատարանից պահանջում է վերա...

ՀՀ վարչական դատարանում ընթանում է ՍԴ նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանի հայցի դատաքննությունը՝ ընդդեմ ՍԴ նախագահի պաշտոնում ապօրինի ճանապարհով հայտնված Արման Դիլանյանի և նրա կողմից կայացված ապօրինի որոշման, Facebook-ում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

Նշենք, որ Գրիգոր Մուրադյանը պահանջում է պարտավորեցնել վերացնելու իրեն խորհրդականի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ 2020թ․ հոկտեմբերի 22-ի Հ.39 կարգադրությունը, վերականգնել ՍԴ նախագահի խորհրդականի պաշտոնում, ինչպես նաև վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը։