Գորբաչովը պատմել է, թե որը պետք է լինի ղարաբա...

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կկարողանա օգնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, ընդ որում, ըստ նրա, այստեղ գլխավոր դերը Հայաստանինը եւ Ադրբեջանինն է. անհրաժեշտ է երկու կողմերի շահերից բխող լուծում գտնել՝ «առանց հաղթողների եւ պարտվողների»:

«Ինչ վերաբերում է Ղարաբաղին... Շատ ծանր հարց է` հին, արմատներով անցյալը գնացող: Երբ այն սրվեց, մենք փորձում էինք օգնել երկու հանրապետություններին, երկու ժողովուրդներին լուծում գտնել: Եվ հետագայում Ռուսաստանը եւս փորձում էր»,- «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Գորբաչովը, ով ղեկավարել է երկիրը 1980-ականների վերջին` ղարաբաղյան հակամարտության սրման ժամանակ: