Գեներալ-մայոր Առստամյանը, գնդապետներ Ավետիսյա...

Արցախի պաշտպանության բանակը շարունակում է հրապարակել առաջնագծի զինծառայողների սխրանքներից դրվագներ։

«Մարտական գործողությունների ընթացքում զորքերի հմուտ եւ անխափան ղեկավարումն իրականացնելու, հակառակորդի մեծաթիվ ուժեր ջախջախելու համար գեներալ-մայոր Կարեն Էռնեստի Առստամյանը, գնդապետներ Դավիթ Արկադիի Ավետիսյանը, Նիկոլայ Բորիսի Մխիթարյանը ներկայացվել են «Մարտական խաչ»-ի ասպետության 1-ին աստիճանի»,- հայտնում է ՊԲ-ն։