Ֆրանսիայում նեոնացիստների են ձերբակալել ահաբե...

Ֆրանսիացի իրավապահները ձերբակալել են նեոնացիստական կազմակերպության հինգ մասնակիցների, որոնք կասկածվում են ահաբեկչական հարձակում նախապատրաստելու մեջ, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը ՝ վկայակոչելով հետաքննության աղբյուրները:

Գործակալության տվյալներով ՝ խոսքը Honneur et nation ուլտրաաջ խմբավորման անդամների մասին է:
Ձերբակալվածների թիրախներից մեկը մասոնական օթյակն էր, հայտնում են աղբյուրները։

Խմբավորման գործունեության հետաքննության ընթացքում նրա երեք անդամները ձերբակալվել էին դեռ մայիսի սկզբին։ Նրանց մեղադրանք է առաջադրվել հանցավոր ահաբեկչական հանրակցությանը մասնակցության համար։