Ֆլիպինների նախագահը ՄԱԿ-ն անվանել է անցած դար...

Ֆլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն ՄԱԿ-ն անվանել է անցած դարաշրջանի  արտադրանք, որը բարեփոխումների կարիք ունի։ Այս մասին նա ասել է իր տեսաուղերձում, որը ցուցադրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական բանավեճի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք բախվում ենք բազմաթիվ ճգնաժամերի, որոնք պահանջում են արդյունավետ գլոբալ կառավարում»,-ասել է նա։ «Այնուամենայնիվ, մեր հաստատությունները, ներառյալ ՄԱԿ-ը, ապացուցել են, որ դրա համար բավարար չեն։ ՄԱԿ -ը անցյալ դարաշրջանի արտադրանք է, այն այլեւս չի արտացոլում այսօրվա քաղաքական եւ տնտեսական իրողությունները»,-հավելել է Դուտերտեն։

Ըստ նրա՝ եթե ՄԱԿ-ը ցանկանում է աշխարհը դուրս բերել բազմաթիվ ճգնաժամերից, «ամեն ինչ պետք է փոխի եւ ընդլայնի իր կարողությունները բարեփոխումների միջոցով»։