«Ֆերմայից սեղան» ձևաչափը՝ գործնականում

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը՝ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ միասին այցելեցին Գոշ գյուղում գտնվող ֆերմերային խոհանոց, որտեղ նրանք հնարավորություն ունեցան տեսնելու «ֆերմայից սեղան» ձևաչափը՝ գործնականում։

Դեսպան Թրեյսին տպավորված էր ինչպես վերջերս գործարկված այդ նախագծով, այնպես էլ հիմնադրի ջանքերով՝ աշխատանքով ապահովելու իր համայնքի անդամներին, որոնք պատրաստում են համեղ և թարմ բազմապիսի ճաշատեսակներ այցելուների համար։

«Պարզապես հաճույք է տեսնել այսպիսի նախագծեր, որոնք աջակցում են ձեռներեցության զարգացմանը գյուղական համայնքներում, բարելավում են ծառայությունները, և օգնում են ձևավորելու տեղական համագործակցություն բիզնեսի և համայնքի միջև՝ հանուն կայուն զարգացման» - նշել է դեսպան Թրեյսին։

«Ֆերմա-խոհանոցի» կայացմանն աջակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը՝ «Համայնքային տնտեսական զարգացում, նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի շրջանակում։