Եվրոպայում կա զորքերի տեղաշարժ դեպի Ռուսաստան...

Ապրիլի 13-ին ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն 40 հազար զինծառայողներ և 15 հազար միավոր զենք և ռազմական տեխնիկա կկենտրոնացնի Ռուսաստանի սահմանների մոտ` հիմնականում Սևծովյան տարածաշրջանում և Բալթիկայում:

Շոյգուն նաև ասել է, որ այժմ ամերիկյան զորքերը Հյուսիսային Ամերիկայի մայրցամաքային մասերից Ատլանտյան օվկիանոսով տեղափոխվում են Եվրոպա:

«Եվրոպայում կա զորքերի տեղաշարժ դեպի Ռուսաստանի սահմաններ: Հիմնական ուժերը կենտրոնացած են մերձսևծվյան և Բալթյան տարածաշրջաններում»,- նշել է նախարարը: