Եվրասիական տնտեսական միությունում կձևավորվի,...

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների շրջանակում նախաձեռնվել է գործընթաց, որի նպատակը գալիք 4 տարվա ընթացքում ծխախոտի արտադրանքի համար անդամ պետություններում կիրառվող ակցիզային հարկի դրույքաչափերի ներդաշնակեցումն է, ԱԺ-ում ասաց Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ «Եվրասիական տնտեսության միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների մասով հարկային քաղաքականության իրականացման սկզբունքների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

Նրա խոսքով՝ համաձայնագիրը ենթադրում է ծխախոտի արտադրանքի համար կողմնորոշիչ դրույքաչափի սահմանում: 2024թ. ավարտի համար առաջարկվում է 35 եվրոյին համարժեք ազգային արժույթի չափով:

«Եվրասիական տնտեսական միությունում կձևավորվի, այսպես ասած, ծխախոտի արտադրանքի պայմանական միասնական շուկա», - նշեց Արման Պողոսյանը: