Ես մեկնաբանություն չունեմ․ Մանե Գևորգյանը՝ գե...

Ես մեկնաբանություն չունեմ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, Կառավարության մոտ հավաքված անհետ կորած զինծառայողների և գերիների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ Tert.am-ի հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ անդրադառնալով գերիների վերադարձի վերաբերյալ իր կողմից տված հաստատմանն ու գերիների վերադարձի հետաձգմանը։

Նա չարձագանքեց նաև դիտարկմանը, որ իր հայտարարությունից հետո պահանջում են հեռանալ աշխատանքից, գերիների ծնողնեդրից ներողություն խնդրել։ Խոսնակը չանդրադարձավ նաև Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուստամ Մուրադովի հայտարարությանը, թե ՀՀ պաշտոնյաները մոլորեցնում են բնակչությանը։