Երվանդ Խունդկարյանը չի ընտրվել ՍԴ նախագահ

Երվանդ Խունդկարյանը չի ընտրվել ՍԴ նախագահ, քանի որ առաջադրված միակ թեկնածուն էր և ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայն չի ստացել. լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նորընտիր դատավոր Էդգար Շաթիրյանը:

Դատավորը  չցանկացավ անվանական անդրադառնալ, թե քանի ձայն է կողմ կամ դեմ ստացել Ե. Խունդկարյանը,  միայն նշեց, որ ընտրության համար պահանջվում էր դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, այսինքն 9-ից 5 ձայն:

«Ընտրության համար անհրաժեշտ ձայներ չի հավաքել, հիմա ով ինչպես է քվեարկել  առնվազը էթիկական առումով կոռեկտ չէ, բացի այդ քվերակությունը գաղտնի է, չեմ կարող իմանալ»,- նշեց նա: