Երուսաղեմում Հայոց Միաբանության հոգևորականներ...

Երուսաղեմում Հայոց Միաբանության անդամ հոգեւորականներից մեկը հարձակման է ենթարկվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վերլուծաբան Սագո Արյանը:

Նա նաեւ նշել է. «Դեպքը կատարել են ծայրահեղական հրեաներ։ Հայր Սուրբին ցուցաբերվել է նախնական բուժօգնություն եւ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Կան նաեւ տվյալներ, որ հանցանքը գործողները ձերբակալված են, իսկ Պատրիարքարանը այս բոլորին կանդրադառնա հատուկ հաղորդագրությամբ»: