«Երկու տարում Փաշինյանը կառուցել է հազարավոր...

Համավարակի դեմ պայքարի տապալումը, տնտեսական անհաջողություններն ու ներքաղաքական-արտաքին քաղաքական դժվարությունները ստիպել են Փաշինյանի իշխանությանը ամբողջ հզորությամբ աշխատեցնել ստի մեքենան։ Ամբողջ նպատակն այն է, որ հանրությանը կտրեն իրականությունից և ստեղծեն ծաղկող և առաջընթաց ապրող երկրի տպավորություն։

Փաշինյանի ստի մեքենան չի ամաչում անգամ ամենաստոր և լկտի ստերի գործադրումից։ Արդեն մի քանի օր է ֆեյսբուք սոցիալական ցանցում շրջանառվում է ռուսաստանաբնակ թամադա Ռոման Բաղդասարյանի նկարահանած տեսանյութերը, որոնք նա նկարահանում է Հայաստանի տարբեր մարզերում։ Քարոզչական այս նյութերում Բաղդասարյանը հայտարարում է, որ նոր իշխանությունները վերջին երկու տարիների ընթացքում կառուցել են հազարավոր դպրոցներ, ճանապարհներ, մշակույթի տներ։

Իհարկե կարելի էր կարծել, որ սա ինքնագործ ստախոս է և զուտ դիտումներ է հավաքում իր անձնական էջում, բայց անհնար է նման կարծիք ունենալ, երբ տեսնում ես, որ բոլոր մարզերում, որտեղ նա եղել է իրեն դիմավորում են մարզպետները, քաղաքապետերը։ Այսինքն սրանք նախապես պլանավորած քարոզչական միջոցառումներ են։ Ու հասկանալի է, որ սա փաշինյանական ստի մեքենայի աշխատանքն է, քանի որ իշխանավորները չեն հակադարում ստախոս թամադային։

Ցավալի է, որ Փաշինյանը հանրության մի լայն հատվածի հիմարի տեղ է դնում, քանի որ միայն բացարձակ հիմարը ապրելով Հայաստանում կարող է հավատալ, որ երկու տարվա ընթացքում հազարավոր դպրոցներ կամ ճանապարհներ են կառուցվել։ Բացարձակ հիմարը կարող է նաև հավատալ, որ նախկին իշխանությունների օրոք դրանք չեն կառուցվել կամ վերակառուցվել։ Այստեղ խոսքը նախկինների ժամանակ կառուցման ընթացքում եղած ատկատների լինել կամ չլինելու մասին չէ խոսքը, այստեղ հանրությանը պարզամիտ հիմարի տեղ դնելու մասին է, երբ «խոպանից» Հայաստան «խոպան» եկած թամադան փորձում է կեղծել մեր ապրած իրականությունը։