Երեք օրում բացահայտվել է ռեկորդային՝ 264 հանց...

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 18-ից 21-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 264 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու` 97, մարմնական վնասվածք պատճառելու՝ 31, նախընտրական քարոզարշավի հետ կապված դեպքերի՝ 28, քվեարկության գաղտնիությունը խախտելու՝ 21, ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու՝ 12, անձնական ունեցվածքի գողության՝ 11, խարդախության՝ 7, ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու և տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի՝ 6-ական, խուլիգանության՝ 4, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ վնասելու և ընտանեկան բռնության՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ընտրական իրավունքի խախտման, սպանության սպառնալիքի և ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և քվեարկության գաղտնիությունը խախտելու՝ 2-ական, համակարգչային հանցագործության, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, գույքը ոչնչացնելու սպառնալիքի, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, վստահված անձին, ընտրական հանձնաժողովի անդամին, դիտորդին կամ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին ընտրական փաստաթղթերին ծանոթանալուն խոչընդոտելու, ընտրական հանձնաժողովի արձանագրությունների պատճեններ չտալու, քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու, կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ, դրոշմանիշեր, կտրոններ պատրաստելու կամ ակնհայտ կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ, դրոշմանիշեր, կտրոններ հանձնելու կամ իրացնելու և քվեարկության գաղտնիությունը խախտելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 8 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 8, և պետական-հասարակական ունեցվածքի գողության 2 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար. 71 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: