Էրդողանը հայտարարել է Ս-400-ի գործարքի ավարտի...

Ռուսաստանի հետ Ս-400 համակարգերի գործարքն ավարտված է և չի վերանայվի, հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Թող ԱՄՆ-ն առաջին հերթին ուղղի իր սխալը՝ մեզ (նորագույն կործանիչներ) F-35 չվաճառելը Ս-400-ի պատրվակով: Ս-400-ի պատճառով մեզ վրա անընդհատ ճնշումն անընդունելի է, և մենք դրա հետ համաձայն չենք: Ռուսաստանի Դաշնության հետ գործարքն ավարտված է, դեպի հետ ճանապարհ չկա», – լրագրողներին ասել է Էրդողանը ԱՄՆ կատարած այցի ժամանակ, նրան մեջբերում է Hurriyet թերթը: