Էրդողանն անթույլատրելի է համարել Լեռնային Ղար...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անթույլատրելի է համարում, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ձգտում է հասնել Լեռնային Ղարաբաղում զինադադարի, գրում է ՏԱՍՍ-ը։ «Անթույլատրելի է, որ այժմ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղում զինադադար է պահանջում։ Նրանք պետք է պահանջեն, որպեսզի Հայաստանը նախ դուրս գա Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներից»,- ասել է Թուրքիայի նախագահը խորհրդարանում ունեցած ելույթում։