Եռապատիկ հանցագործություն է, որ այդ օրը կազմա...

«Այն ժամանակվա գերիները և անհետ կորածները ընկել են կատաղի մարտերի ժամանակ են, որոնք ավարտվել են հաղթանականով։ Այս անգամ գերիները բացարձակ կապ չունեն այն իրավիճակի հետ, որը եղել է այն ժամանակ։ Նոյեմբերի 9-ին վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հանձնել է տարածքները դեռ ողջ և մարտերին մասնակցող զինվորների հետ։ Այդպիսի բան 90-ականներին չի եղել։ Դա հանցագործություն է։ Եռապատիկ հանցագործություն է, որ այդ օրը կազմակերպված կերպով ջոկատներին դուրս չեն բերել».- այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ խոսելով  1990-ական թվականներին եղած գերիների և այսօրվա գերիների տարբերության մասին։ 

Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ դրանից ամիսներ անց լինելով Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում անօգնական ձևով խոսում էր գերիների մասին․ «Այդ դրվագից հետո չէ, որ տարածվել է սկզբից լուրը գերիների վերադառնալու մասին։ Անգամ դա են ցինիկ ձևով խառնում իրար։ Էլի ուզում են մեղքը դնեն մեկ այլ կողմի վրա»։