ԵՄ առաջնորդներն առաջիկա գագաթնաժողովին վեց ամ...

Եվրամիության անդամ 27 երկրների ղեկավարները դեկտեմբերի 10-11-ին կայանալիք գագաթնաժողովին որոշում կկայացնեն Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները վեց ամսով երկարաձգելու մասին: Այս մասին ուրբաթ ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է աղբյուրը ԵՄ Խորհրդում եվրոպական երկրներից մեկի պատվիրակությունում:

«Ինչպես սպասվում է, գագաթնաժողովին հակիրճ անդրադարձ կլինի Մինսկի բանակցությունների թեմային (Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ), որի շրջանակներում ղեկավարները քաղաքական որոշում կկայացնեն պատժամիջոցները եւս վեց ամսով երկարաձգելու մասին, քանի որ դրանց իրականացման հարցում էական առաջընթաց չկա»,- ասել է նա: