Դիլիջանի թունելը ժամանակավորապես կիսով չափ կհ...

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ից մինչև 14։00, Սևանի տարածաշրջանի կողմից էլեկտրացանցում կատարվող պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվելու է։

«Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել ճանապարհային երթևեկության և անվտանգության կանոնները»,-ասված է նախարարության հաղորդագրության մեջ: