«Դեռ վաղ է»․ Լավրովը՝ Ղարաբաղի հարցի վրա ՀՀ ը...

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վաղաժամ է համարում Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վրա Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների ազդեցության մասին խոսելը: Այս մասին նա հայտարարել Է Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ։

«Ընտրությունները նոր են կայացել։ Դեռ պարզ չէ, թե ինչպես այդ արդյունքները կանդրադառնան նոր պայմաններում քաղաքական կյանքի ձևավորման վրա։ Եկեք սպասենք, մինչև ձևավորվի կառավարությունը»,-ասել է Սերգեյ Լավրովը։