Դանակով զինված ու դիմակավորված ավազակային հար...

Շիրակի մարզում ապրիլի 22-ին, հերթական դիմակավորված ավազակային հարձակումն է տեղի ունեցել. ժամը 01։00-ի սահմաններում Արթիկ քաղաքի Իսահակյան փողոցի բնակիչ՝ 31-ամյա Արմեն Ա-ն իրեն պատկանող Opel մակնիշի ավտոմեքենան տան դիմաց կայանելիս է եղել, երբ հետեւի նստատեղից պայուսակը վերցրել է ու շրջվելով՝ այդ պահին իրեն են մոտեցել դիմակավոված 2 անձ ու դանակի սպառնալիքով հափշտակել պարանոցի ոսկյա շղթաներն ու թեւնոցը։

Shamshyan,com-ի  հաղորդմամբ, հարձակվողները իրենց սեւ գործն ավարտելուց հետո դիմել են փախուստի, սակայն այդ ընթացքում վնասել են նաեւ Արմեն Ա-ի ձախ ձեռքը։

Վերջինս կրել է մոտ 1 մլն դրամի վնաս։