Բեյրութում պայթյունի պատճառը դարձել է 2780 տո...

Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարել Է, որ Բեյրութի նավահանգստային գոտում տեղի ունեցած հզոր պայթյունների պատճառը դարձել Է պահեստում պահվող 2750 տոննա ամոնիակի սելիտրան, որը բռնագրավվել Էր մաքսային ծառայությունների կողմից: Այդ բեռը նավահանգստի պահեստում պահվում Էր 2014 թվականից:

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ Բեյրութի նավահանգստում պայթյունների զոհերի թիվը հասել Է ավելի քան 100-ի, ևս 4 հազար մարդ վերքեր և վնասվածքներ են ստացել:

Հիշեցնենք՝ օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հուժկու պայթյուն է որոտացել: