Բեյրութում պայթյունի գործով ձերբակալվել է 16...

Բեյրութում ձերբակալվել է պայթյունի էպիկենտրոն նավահանգստի վարչակազմի 16 պաշտոնյա, գրում է ТАСС-ը:

«Քննության շրջանակներում մինչ այժմ ձերբակալվել է 16 մարդ», - մեջբերվում են ռազմական դատարանի ներկայացուցիչ Ֆադի Աքիքի խոսքերը:

Նա նշել է, որ քննության նախնական փուլը մոտենում է ավարտին: Դրա ընթացքում հարցաքննվել է 18 անձ:

Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստի մոտակայքում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Երկրի Ներքին գործերի նախարարությունը կարծում է, որ պատճառը եղել է 2750 տոննա ամոնիումի նիտրատի ոչ պատշաճ պահպանումը:

Զոհերի թիվը գերազանցել է 150-ը, վիրավորվել է ավելի քան 5 հազար մարդ: