Բալահովիտ-Մասիս ճանապարհին գտնվող կամուրջը վե...

Վերանորոգվում է Մ-15, /Մ-4/ (Վերին Պտղնի)-Մասիսի տրանսպորտային հանգույց միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ6+800 հատվածում գտնվող կամուրջը (Բալահովիտ-Մասիս ճանապարհ): Վերանորոգման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 145 500 000 ՀՀ դրամ։


Կապալառուն վերանորոգման շրջանակում իրականացնելու է թռիչքային կառուցվածքների ապամոնտաժում, հենարանների վերանորոգում, նոր թռիչքային կառուցվածքների, նոր մետաղական բազրիքների, մայթերի և երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում։ Բալահովիտ-Մասիս և Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհների հատման հատվածում երթևեկությունը կկազմակերպվի ներկայացված շրջանցման սխեմայի համաձայն։

Երևան-Սևան և Երևան-Գառնի ավտոճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում ենք առանց խիստ անհրաժեշտության մուտք չգործել Մ-15 ավտոճանապարհի նշված հատվածը և այն շրջանցել։

118311953_696118710983621_3929889287185839417_n-768x915