Այվազյանն ասաց, որ Փաշինյանը նոր դավաճանությա...

Արա Այվազյանն այսօր հրաժեշտ է տվել ԱԳՆ աշխատակազմին, ունենալով բավականին հուզիչ եւ էմոցիոնալ ելույթ: Արա Այվազյանն իր խոսքում ակնարկեց նաև այն վտանգների մասին, որից դրդված էլ հրաժարականի դիմում է ներակյացրել. «Ես շատ դժվարությամբ եմ այս որոշումն ընդունել, բայց երբ ստանձնել եմ այս պաշտոնը, ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, և իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել։ Մենք միասին երկար ճանապարհ ենք անցել, և այսօր ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ամենաբարի հիշողություններով»,-ասել է նախարարը։ 

Հասարակության ինչ որ հատված շտապեց ծափահարել Արա Այվազյանին, բայց իրականության մեջ նա, անգամ, նման հայտարարությամբ հեռանալով չի քավել իր մեղքը: Ի վերջո, նա պաշտոնը ստանձնել է  պատերազմից հետ ու պետք է լավ իմանար, որ նախարարի պաշտոն է ստանձնում մի կառավարությունում, որի ղեկավարը հակահայ է և իր պարտվողականությամբ պարտության է տարել պետությունը: Արա Այվազյանը նաև այն եզակի գործիչներից էր, որ ձայնակցեծ Փաշինյանին և հայտարարեց, որ պարտվել է Հայաստանի բանակը և ոչ թե դիվանագիտությունը:

ԵՎ հիմա, երբ արդեն Արա Այվազյանը համարձակություն է ձեռք բերել և ակնարկում է, որ Փաշինյանը նոր դավաճանության է պատարստվում՝ լավ կանի լիարժեք անկեղծանա ու խոսի, թե կոնկրետ ի՞նչ քայլեր է պատրաստվում անել կամ գուցե արդեն արել է Նիկոլ Փաշինյանը: Արա Այվազյանը պետք է նաև խոսի, թե բանավոր ի՞նչ գաղտնի պայամնավորվածություններ ունեն Ադրբեջանի հետ, որոնք իրագործվում են առանց հանրայնացվելու: Նախկին նախարարը նաև պետք է խոսի, թե ի՞նչ է Փաշինայնը խոստացել Ալիևին և չի կատարել, որ հիմա թշնամին փորձում է իր զորքերը Հայաստանի տարածք մտցնելով հասնել այդ խոստման կատարմանը:

Կարճ ասած, Արա Այվազյանը պետք է սկսկի համագործացկել հանրության հետ, որը կթեթևացնի նրա մեղքը և եթե իր համագործակցության արդյուքնում հանարվոր լինի կանխել առկա շատ վտանգեր, ապա կարելի է նաև ներել,բայց ոչ մոռանալ իր քայլերն ու հայտարարությունները: Մնացած բոլոր դեպքերում Արա ԱՅվազյանի գործողությունները նման են աճպարարության: