Ավինյանի հրաժարականը կարող է լինել քրեական գո...

Մենք արդեն նշել էինք, որ իշխանության ներսում շարունակվում են խմորումները։ Շատերն արդեն հասկացել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը գահավիժել է։ Նրանց համար նաև հասկանալի է, որ Փաշինյանը տապալել է կառավարության գործունեությունը և եթե այսպես շարունակվի, ապա իրենք էլ Փաշինյանի հետ են գնալու քաղաքական կործանման։

Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, այս առումով լուրջ մտահոգություններ ունի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա քաղաքական մեծ պլաններ ունի ու չի ցանկանում Փաշինյանի հետ մոտալուտ կործանման գնալ։ 

Այն, որ Ավինյանը ցանկանում է հեռանալ, գիտի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը լավ է հասկանում, որ այս փուլում Ավինյանի ցանկացած սցենարով հեռացումը քաղաքական մեծ հարված կլինի։ Ավինյանի էֆեկտիվ հեռացումը հանրության մոտ կարող է համակրանք առաջացնել ու շատերը կարող են իրենց հույսերը փոխվարչապետի հետ կապել։ Ավինյանին շատ դժվար կլինի մեղադրել նախկինների հետ կապեր ունենալու մեջ, դժվար կլինի նաև կառավարության անհաջողությունները կապել իր անվան հետ։

Այս ամենից ելնելով վարչապետ Փաշինյանը փորձում է ժամանակ ձգել և իրերի դասավորություն այնպես կազմակերպել, որպեսզի ինքը հեռացնի Ավինյանին։ Այդ հեռացումը կլինի հրապարակային, նվաստացնող և պիտակավորող։ Չի բացառվում նաև որևէ քրեական գործի շրջանակում, որպեսզի Ավինյանը մտքի ծայրով անգամ չանցկացնի ընդդիմադիր ազդեցիկ բևեռ ձևավորել։

Փաշինյանի համար Վանեցյան ի հեռացումը «դաս» է եղել։ Վանեցյանն ըստ էության իր հառուցումը դարձրեց քաղաքական կապիտալ ու այսօր իր հստակ տեղն ու դերն ունի քաղաքական դաշտում։ Նույնը Փաշինյանը թույլ չի տալու Ավինյանի դեպքում, քանի որ փոխվարչապետի գործոնն առավել վտանգավոր կլինի ու նրա հետևից իշխող թիմից կարող են պոկվել շատ ազդեցիկ դեմքեր։