AstraZeneca-ով կպատվաստվեն 55-ից բարձր տարիք...

«Երկկողմանի պայմնագրեր ունենք Ռուսաստանի հետ, որոնց արդյունքում Հայաստան է ժամանել 15 հազար դեղաչափ, որը նախատեսված է 7500 հոգու համար և պետք է շարունակաբար պայմանագրեր կնքվեն:

Մենք ամեն ինչ անում ենք, մեր ռուս գործընկերների հետ ակտիվ կապի մեջ ենք և հույս ունենք, որ այս ուղղությմբ առաջիկայում ևս կնքվեն նոր խմբաքանակների համաձայնագրեր, և մենք կունենանք նոր ներմուծումներ:

Մենք նաև Չինաստանի կառավարության կողմնից ունենք արդեն նախնական համաձայնություն Հայաստանին դոնորության շրջանակներում տրամադրվելիք պատվաստանյութ համար, որն առաջիկայում ևս կժամանի Հայաստան»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: