Արթուր Դավթյանը մասնակցում է ԱՊՀ գլխավոր դատա...

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Ավագյանը և գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանը սեպտեմբերի 20-24-ը  Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթանում մասնակցում են ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների Համակարգող խորհրդի 31-րդ նիստին:

Նշվում է, որ Արթուր Դավթյանի, Եղիազար Ավագյանի և Արթուր Բաղդասարյանի՝ Ղազախստանի Հանրապետություն գործուղման՝ սեպտեմբերի 22-24-ն ընկած ժամանակահատվածի օրապահիկի և գիշերավարձի հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը: