Արտերկրում եւ մեզ մոտ իրականացված ԴՆԹ փորձարկումների արդյունքները նույնն են եղել. Նախարար

Արտերկրում եւ մեզ մոտ իրականացված ԴՆԹ փորձարկ...

Որոշ մարդիկ Արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց մարմինների եւ մասունքների նույնականացման համար արվող ԴՆԹ փորձարկումների համար նմուշները նախընտրում են արտերկիր ուղարկել: Նման դեպքերը շատ չեն, բայց դա մարդկանց իրավունքն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Ուղարկում են, մենք եւս աջակցում ենք, որ ամբողջ պրոցեսը արագ կազմակերպվի եւ մարդիկ ունենան պատասխաններ», - ասաց նա:

«Մինչեւ այս պահը արտերկրում իրականացված փորձարկումների եւ մեր կողմից իրականացված փորձարկումների արդյունքները իդենտիկ նույնն են եղել», - ավելացրեց նախարարը:

Նշենք նաեւ, որ բազմաթիվ են դեպքերը, երբ զոհված զինծառայողների ծնողները կասկածի տակ են դրել ԴՆԹ նույնականացման արդյունքների արժանահավատությունը և պահանջել կրկնակի հետազոտություն իրականացնել։ Ոմանք էլ, չվստահելով հետազոտության արդյունքներին, կենսաբանական նմուշներն ուղարկել են արտերկիր։ Մեր տեղեկություններով՝ զոհված զինծառայողների և նրանց հարազատների ԴՆԹ նույնականացման հետազոտություններն իրականացնող ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կոնտրոն» ՊՈԱԿ–ն առաջիկայում պատրաստվում է զոհերի շուրջ 80 մասունք արտասահման ուղարկել, քանի որ դրանք չափազանց վնասված են և Հայաստանում առկա սարքավորումներով հնարավոր չէ իրականացնել դրանց նույնականացումը։

Այս թեմայով

0.397 second