Առողջապահական համակարգի փլուզումն այլևս հաշվա...

Պատերազմող երկրում նման իրավիճակ թույլ տալը, երբ կար արդեն աշխարհի փորձ, որի լավագույն օրինակներն անհրաժեշտ էր պարզապես տեղայնացնելով` պատճենել, շատ նման է պետական դավաճանության և պետական մակարդակով սաբոտաժի:

Տեսականորեն սա հրաշալի հնարավորություն է ստեղծում թշնամու համար` անցնել հարձակման: Դա տեսականորեն: Իսկ թե իրականում ինչպիսի կառավարում կիրականացվի իսկական պատերազմական իրավիճակում` անգամ մտածելն է արդեն սարսափելի:

Ու քանի որ պետությունն ու կառավարությունը բացակա են` միակ ելքը մնում է դիմել հասարակությանը: Կրեք իսկական, ոչ թղթյա դիմակներ: Դրանք թող շարունակեն կրել միայն բարձր իշխանության անդամները: Նրանց գուցեև չի խանգարի սեփական մաշկի վրա զգալ թե ինչ է նշանակում սեփական քաղաքացիներին թերևս անուղղակիորեն դատապարտել հնարավոր մահվան: Մնացեք տանը, եթե չունեք ծայրահեղ անհրաժեշտություն: Համաշխարհային գիտությանն ու տրամաբանությանը հակառակվելուն ուղղված ըմբոստ հակադիմակային, հակասահմանափակումային անհեթեթություններն ուղղակիորեն արդեն վնասում են մեր հայրենակիցների կյանքերին: Այո՜ իշխանությունն անմեղսունակ է, բայց անմեղսունակի պես հաճախ նաև հասարակության լայն շերտեր են իրենց պահում:

Վերջապես սթափվենք և փորձենք հետ բերել մեզ այն անդունդից, որն արդեն ինքներս մեզ նետել ենք:

Գրում է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում