Արմեն Սարգսյանի հրամանագրերով ԲԴԽ նախագահի խո...
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով մի շարք դատավորներ, ինչպես նաև ԲԴԽ նախագահի խորհրդականը պարգևատրվել են մեդալներով: Հրամանագրերում մասնավորապես ասվում է.
 
«Համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջնորդությունը.

Անկախության տոնի առթիվ, իրավակարգի ու օրինականության ամրապնդման և դատական իշխանության զարգացման գործում ներդրած ավանդի համար վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Հովսեփ Լևոնի Բեդևյանին պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով:
 
Համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջնորդությունը.
 
Անկախության տոնի առթիվ, դատական իշխանությունում երկարամյա արդյունավետ գործունեության և իրավագիտության զարգացման ոլորտում ունեցած ակնառու հաջողությունների համար Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Արմենակի Գրիգորյանին պարգևատրել Երախտագիտության մեդալով:
 
Համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջնորդությունը.
 
Անկախության տոնի առթիվ, դատական իշխանությունում ունեցած մեծ վաստակի համար Բարձրագույն դատական խորհրդի նախագահի խորհրդական Ռշտունի Լևոնի Ասիկյանին պարգևատրել Երախտագիտության մեդալով»: