Արմավիրում անչափահաս տղան «ՎԱԶ 2107»-ով շրջվե...

Արմավիրի մարզում, այսօր՝ հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14:20-ի սահմաններում 16-ամյա Հարություն Ե.-ն, ում բնակության վայրը ճշտվում է, իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով Արտիմեդ-Խորունք ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվելով բախվել գազատար խողովակին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Հարություն Ե.-ն, նրա ուղևորներ, 10-ամյա Արթուր Ե.-ն, ում բնակության վայրը ճշտվում է և 14-ամյա Դավիթ Ե.-ն, ում ամբողջական տվյալները նույնպես պարզվում են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: