Արմավիրի մարզպետը Արմավիր գյուղի «Պռոշյան գին...

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այցելել է Արմավիր գյուղի «Պռոշյան գինու-կոնյակի գործարանի» մասնաճյուղ, ծանոթացել հրդեհի հետևանքով ստեղծված իրավիճակին:

Մարզպետը եղել է նաև «Արմավիր» բժշկական կենտրոնում, ուր տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է գործարանի չորս աշխատակից:

Բուժանձնակազմի հետ հանդիպման ընթացքում Համբարձում Մաթևոսյանին զեկուցվել է, որ իրականացվել են հակաշոկային առաջին օգնության միջոցառումներ և պացիենտներին նախապատրաստում են տեղափոխել Այրվածքաբանության ազգային կենտրոն: