Արցախի ոստիկանությունը ծառայողական քննություն...

Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել՝ պարզելու անձնագրային ծառայության կողմից որոշակի չկատարված աշխատանքների պատճառով սոցիալական աջակցության դիմումների մերժման հանգամանքները: Այս մասին տեղեկացնում են Արցախի ոստիկանությունից:

«Արցախում սոցիալական աջակցության դիմումների մերժման պատճառների վերաբերյալսույն թվականի ապրիլի 4-ին, Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցումպարզաբանումներ է ներկայացրել ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Արաքսյա Գրիգորյանըով մասնավորապես նշել էոր քաղաքացիների դիմումների մերժման հիմնական պատճառը կապված է անձնագրային ծառայության կողմից որոշակի չկատարված աշխատանքների հետԱրցախի Հանրապետության  ՆԳ նախարարության ոստիկանության պետ Արտեմ Հարությունյանի կողմից նշանակվել է ծառայողական քննություն՝ պարզելու բոլոր հանգամանքները»,-հայտնում են Արցախի ոստիկանությունից՝ հավելելով, որ ծառայողական քննության արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: