Արցախի ԱԺ-ում կայացել է «ԱԺ կանոնակարգ» օրենք...

Արցախի ԱԺ-ում ապրիլի 9-ին կայացել է «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ առաջարկելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարում էր խմբի ղեկավար, ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը:

Արցախի ԱԺ-ից Politik.am-ին հայտնում են, որ օրակարգում  «ԱԺ կանոնակարգ» օրենքի  1-ին բաժնի հոդվածներում համապատասխան  փոփոխություններ եւ լրացումներ առաջարկելու վերաբերյալ հարցն էր:

Խմբի անդամները  քննարկվող հարցի շուրջ հնչեցրել են առաջարկություններ, որոնց մի մասը մերժվել է սահմանադրությանը հակասելու պատճառով, մյուս առաջարկություններն էլ  տեղափոխել են հետագա քննարկումների փուլ:

Նիստին մասնակցում էին աշխատանքային խմբի անդամները: