Արարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ
Այս գիշեր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է Նյու Յորք։ Այդ իսկ պատճառով նա այսօր ներկա չէր Եռաբլուրում։ Այս մասին Politik.am-ը տեղեկացել է ԱԳՆ աղբյուրից։
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի աշխատանքներին։ 
 Այցի շրջանակներում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ:Տեղի կունենա նաև հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։