Արա Սաղաթելյանի կալանավորման դեմ բողոքը մակագ...

ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կալանավորման դեմ պաշտպանների բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին, այս մասին հայտնել է Սաղաթելյանի պաշտպան Հակոբ Ենոքյանը։

Բողոքի քննությունն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա վաղը։

Նշենք, որ երեկ քննիչը վերացրել էր Արա Սաղաթելյանի տեսակցությունների վրա դրված արգելանքը։ Ընտանիքի անդամները՝ կինն ու որդին, ավելի վաղ չէին կարողացել տեսակցել Արա Սաղաթելյանին. այս որոշումով ընտանիքի անդամները հնարավորություն կունենան տեսակցել նրան։