Աննա Հակոբյանը 2 դուստրերի հետ Մոսկվայում է....

Այո, Աննա Հակոբյանն իր երկու դուստրերի հետ Մոսկվայում է: Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ հերքելով, որ Աշոտ Փաշինյանը եւս իրենց հետ մեկնել է:

«Այն պահին, երբ տելեգրամյան ալիքը հրապարակեց այդ լուրը, քանի որ գիտեի, որ Աննա Հակոբյանն իր երկու դուստրերի հետ է մեկնել Մոսկվա, եւ տելեգրամյան ալիքն աղմուկ բարձրացրեց, թե Աշոտ Փաշինյանը նույնպես այնտեղ է, քանի որ մի երիտասարդ էր մեքենայից ապրանքներ վերցնում, ես զանգեցի Աշոտ Փաշինյանին եւ հարցրեցի՝ դու որտե՞ղ ես, ասաց՝ տանն եմ:

Սա մասնավոր այց է, որեւէ քաղաքացիության հարց չկա, չի կարող լինել: Որեւէ տուն ձեռք բերելու բան չկա: Իրոք ծիծաղելի է, երբ ասում են, որ Աննա Հակոբյանը, Մարիամ եւ Շուշան Փաշինյանները գնացել են տուն ընտրեն: Զավեշտի է հասնում այս լուրը: Կարծում եմ՝ Շուշան Փաշինյանը չէ, որ տուն ընտրելու համար պետք է հասներ Մոսկվա»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե ինչպե՞ս է կարողացել Աննա Հակոբյանը մեկնել, երբ ՌԴ մուտքն արգելված է, Հրաչյա Հակոբյանը արձագանքեց. «Ես չեմ հետաքրքրվել, թե ինչպես է եղել մասնավոր այցը, եթե Ռուսաստան մուտքը փակ է: Եթե կան կետեր, որոնք պետք է անցնել, միգուցե այդ կետերն անցնելով գնացել են Ռուսաստան»: