Անկարա-Բաքու դաշինքն ու Հարավային Կովկասի փխր...

Ինչպես հայտնի է մայիսի 18-ին Ադրբեջանում մեկնարկեցին խոշոր զորավարժություններ, որոնք տեւելու են մինչեւ մայիսի 22-ը։ Դրանք Բաքվի գնահատմամբ աննախադեպ են իրենց մասշտաբներով։ Մանեւրերին մասնակցելու է 10 հազար մարդ, 120 միավոր զրահատեխնիկա, 200 հրթիռա-հերտանային տարբեր կալիբրների համակարգեր, հարվածային կրակի հրթիռային համակարգեր եւ ականանետներ, մինչեւ 30 միավոր ճակատային եւ բանակային ավիացիա, ինչպես նաեւ անօդաչուներ։ 

Համեմատության համար նշենք, որ ՆԱՏՕ-ի համաեվրոպական Defender Europe 2020 զորավարժությունների ժամանակ, որը ամենածավալունն է եղել Վարշավյան պայմանագրի խզումից հետո, մասնակցել է 20 հազար զինվորական։ Եվ այսպես, ինչն է ստիպում Բաքվին ցուցադրել իր ռազմական ուժը իր ոչ այնքան մեծ տարածքում վարժանքի հանելու համար ՆԱՏՕ-ի համաեվրոպական զորախաղերի անձնակազմի կեսի չափ անձնակազմ, այն էլ հիմա, երբ Ռամադանի պահքն է։ Ավելին, ադրբեջանական բանակում հաշվի չեն առնում ոչ կորոնավիրուսային համավարակը, ոչ կարանտինը։ Եթե հիշենք նույն Վարշավյան պայմանագիրը, ապա հակառակորդի ցանկացած մասշտաբային զորախաղերը հնարավոր ագրեսիայի առաջին քայլն են։ Զորավարժություններն ընդգծված հարձակողական բնույթի են։

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ եւ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է այն փաստին, որ Բաքուն այդ զորախաղերն անցկացնում է առանց նախապես իրազեկման։ Ադրբեջանական կողմը հստակ հասկացնում է, որ նման դեպքերում ստանդարտ համարվող հայկական ուժերի մոբիլիզացիան կարող է ընկալվել որպես casus belli։ Ադրբեջանի Պնախարարության մայիսի 14-ին տարածած հայտարարության մեջ, մասնավորապես ասվում է այդ մասին առանց ավելորդ ձեւականությունների։

Հարցն այստեղ ոչ այնքան Բաքուն է, որքան այն, թե ով է այս ամենի իրական սցենարիստը։ Այս հարցի պատասխանը կարող ենք գտնել Թուրքիայի նախագահի՝ մայիսի 15-ին ունեցած հեռուստատեսային ելույթում։ «Թուրքիան կշարունակի պայքարը ահաբեկչության եւ արտաքին թշնամիների դեմ, սկսած հայ եւ հույս սատանայական լոբբիստական ուժերից մինչեւ Պարսից ծոցում գտնվող թշնամիներ»։

Գործելով Ադրբեջանի միջոցով, Ղարաբաղյան հակամարտության հնարավոր թեժացման քաղաքական քողի տակ, Թուրքիան այս հնարավոր արկածախնդրության մեջ կարող է ներքաշել ինչպես Ռուսաստանին, այնպես էլ ՀԱՊԿ անդամ մյուս երկրներից։ Հայտնի գլուխկոտրուկ կա՝ «Օգնել չի կարելի մի կողմ քաշվել», որտեղ ստորակետը փոխեում է ամբողջ իմաստը։ Հարցն այստեղ հենց դա է, իսկ ռուսական կողմը որտեղ կդնի ճակատագրական այդ ստորակետը։