Անհետ կորած զինվորների և ռազմագերիների ծնողնե...

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով անհետ կորած զինվորների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց:

Նրանք պահանջում են քայլեր ձեռնարկել անհետ կորած իրենց հարազատներին գտնելու և ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:

Ծնողների մի մասը մուտք գործեց կառավարության շենք, սակայն դեռ հայտնի չէ շենք մուտք գործելու նպատակը: